Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հեռուստամարաթոնին հավաքվել է ավելի քան 10 մլն դոլար

11:01, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2015 թ.
Հեռուստամարաթոնին հավաքվել է ավելի քան 10 մլն դոլար
     Լոս Անջելեսում ավարտվել է 12 ժամ տևած «Հեռուստամարաթոն-2015»-ը, որի ընթացքում հավաքվել է ավելի քան 10 մլն դոլար: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի գլխավոր նպատակն է բնակարաններով ապահովել Արցախի 5 և ավելի երեխաներ ունեցող բազմազավակ ընտանիքներին:
    
     Հիշեցնենք՝ 2010-ին հավաքվել էր ավելի քան 20.8 միլիոն դոլար, 2011-ին՝ 12 288 478 դոլար, 2012-ին՝ 21 422 477 դոլար, 2013-ին՝ 22 661 372 դոլար, 2014-ին՝ 12 399 550 դոլար:
3716 | 5
Facebook