Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աբրահամը, հաղթելով Մյուրեյին, պաշտպանեց չեմպիոնական իր գոտին

09:40, կիրակի, 22 նոյեմբերի, 2015 թ.
Աբրահամը, հաղթելով Մյուրեյին, պաշտպանեց չեմպիոնական իր գոտին
     Գերմանիայի Հանովեր քաղաքի «TUI Arena»-ում երեկ ուշ երեկոյան տեղի ունեցավ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և բրիտանացի բռնցքամարտիկ Մարտին Մյուրեյի միջև մենամարտը։ Արթուր Աբրահամը հերթական անգամ պաշտպանեց չեմպիոնական իր գոտին։ 12 ռաունդ տևած մենամարտում Արթուր Աբրահամը միավորներով հաղթեց Մյուրեյին։ Մրցավարներից մեկը հաղթանակը շնորհել էր Մյուրեյին` 112-115, իսկ մյուս երկու մրցավարները` Աբրահամին` 115-112, 116-111: Այսպիսով, Աբրահամը, տոնելով կարիերայի 44-րդ հաղթանակը, հերթական անգամ պաշտպանեց չեմպիոնական տիտղոսը:
6675 | 0
Facebook