Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թեթև աթլետիկայից՝ ֆուտբոլ․ Բոլթը համոզված է, որ 5 տարվա պայմանագիր կստորագրի «Մանչեսթր Յունայթեդ»-ի հետ

17:38, շաբաթ, 21 նոյեմբերի, 2015 թ.
Թեթև աթլետիկայից՝ ֆուտբոլ․ Բոլթը համոզված է, որ 5 տարվա պայմանագիր կստորագրի «Մանչեսթր Յունայթեդ»-ի հետ
     Հայտնի թեթև աթլետ, աշխարհի չեմպիոն Ուսեյն Բոլթը հայտարարել է, որ կցանկանար բուժզննում անցնել «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում։ Նա համոզված է, որ նրան պայմանագիր կառաջարկեն․ «Կարծում եմ՝ պետք է բուժզննում անցնեմ «Մանչեսթր Յունայթեդ»-ում։ Տեսնենք՝ ինչ կասեն։ Գուցե կասեն․ «Հիանալի է, դու մեզ հարմար ես, միացի՛ր թիմին»։ Իսկ հնարավոր է ասեն․ «Ոչ, դու ոչ մի ձև ես, դու մեզ պետք չես»։ Կարծում եմ՝ լավ տեսք կունենեմ, չէ որ արագ եմ, հիանալի մարզավիճակում եմ, կարողանում եմ գնդակի հետ շփվել և ֆուտբոլի մասին ամեն ինչ գիտեմ։ Այդ պատճառով, եթե բուժզննում անցնեմ, համոզված եմ, որ կասեն․ «Գիտե՞ս ինչ, ընկեր, ահա քեզ 5 տարվա պայմանագիր»,- նշել է Բոլթը։
9259 | 0
Facebook