Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Թութանհամոնի դամբարանի պեղումների առաջին լուսանկարները ներկայացվել են գունավոր տարբերակով

01:03, երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2015 թ.
Թութանհամոնի դամբարանի պեղումների առաջին լուսանկարները ներկայացվել են գունավոր տարբերակով

Առաջին անգամ հրապարակվել են 1922-ին Թութանհամոնի դամբարանի պեղումների ժամանակ արված լուսանկարները՝ գունավոր տարբերակով:

Այս եզակի լուսանկարների հեղինակը լուսանկարիչ Հարի Բերթոնն է եղել, ով դրանք ստացել է ապակե նեգատիվների միջոցով: Լուսանկարները գունավոր տարբերակով հրապարակվել են գտածոյի հայտնաբերման 93-ամյակի կապակցությամբ: Լուսանկարներում երևում է նաև հնագետ Հովարդ Քարթերն, ով պաշտոնական տվյալներով, իր կյանքի 15 տարին անց է կացրել եզակի դամբարանի փնտրտուքներով:

Ինչպես ավելի վաղ նշել էինք, Թութանհամոնի դամբարանի հետազոտությունները շարունակվում են նաև մեր օրերում: Մասնագետները եկել են այն եզրակացության, որ դրա պատերից անդին կա ևս մեկ գերեզման, որը պատկանում է թագուհի Նեֆերտիտիին:

16929 | 0
Facebook