Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ակցիզային հարկի մասին օրինագծի ընդունման դեպքում տրանսպորտը թանկանալու է». Էդմոն Մարուքյան

17:05, հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2015 թ.
«Ակցիզային հարկի մասին օրինագծի ընդունման դեպքում տրանսպորտը թանկանալու է». Էդմոն Մարուքյան
     «Կառավարությունն ասում է՝ պետք է ընդունենք սա, քանի որ ԵՏՄ շրջանակներում ունենք պարտավորություններ:
     Եթե սա ընդունվի, 2016-ի մայիսի 1-ից ՀՀ-ում թանկանալու է մեքենաների օգտագործած գազը, խնդիրներ են լինելու դիզվառելիքի շուկայում, նաև՝ օղու արտադրության ոլորտում»,- Ակցիզային հարկի մասին օրենքում լրացում և փոփոխություն կատարելու նախագծի քննարկման ժամանակ ասաց պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
     Նրա խոսքով՝ մինչ կառավարությունն ասում է՝ ԵՏՄ-ին անդամակցելով 150 միլիոնանոց շուկա է բացվելու, զարգանալու է ՀՀ տնտեսությունը, տեսանելի չէ. «Տեսնում ենք, որ 2016-ի բյուջեում եկամուտների ավելացում չի լինելու, ավելին, 4% գնաճ է կանխատեսվում, հիմա էլ ասում են՝ պետք է այս ապրանքների ակցիզային հարկը բարձրացնենք ու 6 մլրդ դրամ բյուջե հավաքագրենք»,- հավելեց նա:
     «Սա թանկացնելու է տրանսպորտը, մինչդեռ ոչ ոք չի մոռացել՝ մարդիկ ոնց էին պայքարում: Կրկնում եմ՝ ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցելու արդյունքում հանրային տրանսպորտը թանկանալու է ու հարվածելու մարդկանց գրպանին: Դե հիմա թող ասեն՝ ի՞նչ օգուտ ունենք ԵՏՄ-ից»,- եզրափակեց Մարուքյանը:
    
     Նիստի ավարտին խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Ակցիզային հարկի մասին» օրինագիծը:
3310 | 0
Facebook