Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանվել Մամոյանը Գինեսի նոր ռեկորդ սահմանեց

17:58, ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2015 թ.
Մանվել Մամոյանը Գինեսի նոր ռեկորդ սահմանեց
     Այսօր Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության դպրոցում տեղի ունեցավ Գինեսի նոր ռեկորդի սահմանում։ Դյուցազնագրքի 11-ակի ռեկորդակիր Մանվել Մամոյանը հատակից հրում ուղղահայաց դիրքով վարժությամբ նոր ռեկորդ սահմանեց։ Նա 28 հրում կատարեց՝ 48,3 վայրկյանում։ Մանվելը նշեց, որ ռեկորդին պատրաստվել է 1 ամսում։
«Առջևում դեռ շատ ռեկորդներ ունեմ, որ ցանկանում եմ սահմանել։ Այս ռեկորդն առաջինը կլինի, որ պաշտոնապես կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում։ Բոլոր փաստաթղթերը պատրաստ են, վաղն ամբողջական հայտը կուղարկենք Գինեսի ռեկորդների գրքի գրասենյակ։ Այս ռեկորդը նվիրում եմ հայ և եզդի ժողովուրդների ցեղասպանության հիշատակին։ Մտադրություն ունեմ սահմանել հնարավորինս շատ ռեկորդներ։ Ես դա կարող եմ։ Աստված շնորհել է ինձ այդ հմտությունները։ Թվում է մեծամտություն է, սակայն վստահ եմ, որ կկարողանամ աշխարհում ամենաշատ ռեկորդները սահմանել»,- Մամոյանի խոսքերն է փոխանցում ՄԱՄՈՒԼ․am-ի թղթակիցը։
6973 | 0
Facebook