Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ոստիկանները կանգնեցրել են բեռնատար՝ շնչահեղձ լինող ապօրինի ներգաղթյալներով

22:21, ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2015 թ.
Ոստիկանները կանգնեցրել են բեռնատար՝ շնչահեղձ լինող ապօրինի ներգաղթյալներով

ԱՄՆ-ում, Տեխաս նահանգի Սան-Անտոնիո քաղաքի մոտակայքում ոստիկանները կանգնեցրել են բեռնատար, որն, ինչպես պարզվել է, տեղափոխելիս է եղել ապօրինի ներգաղթյալների, որոնք քիչ է մնացել շնչահեղձ լինեն չօդափոխվող կցորդում: Ընդհանուր առմամբ՝ բեռնատարում եղել է 39 մեքսիկացի՝ 28 տղամարդ, 7 կին և 4 երեխա: Բեռնատարը հայտնաբերել հաջողվել է՝ շնորհիվ ուշադիր քաղաքացիներից մեկի ահազանգի, ով նկատել է խանութի մոտ կանգնած և մարդկանցով բեռնված բեռնատարն ու զանգել 911:

Ապօրինի ներգաղթյալներին, ամենայն հավանականությամբ, կարտաքսեն երկրից, իսկ բեռնատարի վարորդը ձերբակալվել է: Նա պնդում է, որ ինքը ոչինչ չի իմացել «կենդանի բեռի» մասին, իրեն պարզապես հանձնարարված է եղել մեքենան մի քաղաքից մյուսը տեղափոխել:

Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին Ավստրիայում՝ Բուդապեշտ-Վիենա մայրուղու վրա հայտնաբերվել էր բեռնատարի կցորդ, ներսում՝ ավելի քան 50 դի: Բոլոր զոհվածները եղել են ապօրինի ներգաղթյալներ, բոլորն էլ շնչահեղձ էին եղել:

10646 | 0
Facebook