Ինչպես հայտնում է «Ասոշիեյթիդ Փրեսս»-ը՝ հղում անելով «Իսլամական պետության» ներկայացուցիչներին, ահաբեկիչները մեծ քանակությամբ պայթուցիկ են տեղադրել Պալմիրայի հնագույն տաճարներից մեկում ու պայթեցրել այն՝ լրջագույն վնաս հասցնելով շինությանը: Նշենք, որ վանդալիզմը դարձել է ԻՊ ահաբեկիչներին բնորոշ բռնարարքներից մեկը, քանի որ նրանք համարում են, որ մշակութային բոլոր կոթողները կռապաշտության խորհրդանիշ են: