Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Համահայկական ամառային 6-րդ խաղերն ավարտվեցին բասկետբոլի մրցաշարով

23:01, չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2015 թ.
Համահայկական ամառային 6-րդ խաղերն ավարտվեցին բասկետբոլի մրցաշարով
     Այսօր Երևանի «Դինամո» մարզապալատում ավարտվեց Համահայկական ամառային 6-րդ խաղերի բասկետբոլի տղամարդկանց մրցաշարը: Եզրափակչում Սոչին 89:69 հաշվով առավելության հասավ Մոսկվայի թիմի նկատմամբ՝ հռչակվելով մրցաշարի հաղթող: Բրոնզե մեդալները բաժին հասան Գլենդելի թիմին, որն առավելության էր հասել Արթիկի թիմի նկատմամբ։ «Այս խաղերին ավելի մեծ թվով մարզիկներ էին ժամանել։ Սա այս խաղերի յուրահատկությունն էր նախորդների նկատմամբ։ Այդ առումով շատ ուրախ եմ և կարծում եմ, որ այս տեմպը պետք պահենք նաև ապագայում»,- ասել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը։
4262 | 0
Facebook