Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 մայիսի, 2012 թ.
Եղանակը Երևանում այս պահին`
+25 °C
,
գիշերը`
+13 °C
,
ցերեկը`
+29 °C
Արտարժույթի փոխարժեքն ըստ ԿԲ`  
ԱՄՆ դոլլար
397.89
,
Եվրոպական Եվրո
505.24
,
Ռուսական ռուբլի
12.70
Viva Cell - http://www.mts.am/index.php?lng=1&menu=1&page=news&newsID=19010

Իրադարձություններ

Տոն է ոչ միայն հայրենի երկրի սահմանները պաշտպանող զինվորականի, այլ մեր ողջ ժողովրդի համար

12:29, հինգշաբթի, 23 փետրվարի, 2012 թ.
Տոն է ոչ միայն հայրենի երկրի սահմանները պաշտպանող զինվորականի, այլ մեր ողջ ժողովրդի համար

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ

 

Սիրելի հայրենակիցներ, 
հարգարժան գեներալներ, սպաներ, զինվորներ,
թանկագին վետերաններ,

 

Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:
Այսօր տոն է ոչ միայն հայրենի երկրի սահմանները պաշտպանող զինվորականի, այլ մեր ողջ ժողովրդի համար: Տարիներ շարունակ արցախցին տոնում էր փետրվարի 23-ը, սակայն ԼՂՀ անկախ պետականության հռչակումից հետո այն մեզ համար ձեռք է բերել նոր իմաստ ու բովանդակություն: Արցախյան ազատամարտի տարիներին կին թե տղամարդ, ծեր թե պատանի` բոլորը մեկ մարդու պես կանգնել էին հայրենիքի պաշտպանության դիրքերում, բոլորին իրավացիորեն կարելի էր կոչել հայրենիքի պաշտպան: Ուստի այս հիշարժան տոնի կապակցությամբ շնորհավորանքի ու երախտագիտության ջերմ խոսքեր եմ հղում համայն հայությանն` Արցախում, Հայաստանում թե Սփյուռքում, Զինված ուժերի ողջ անձնակազմին, ու նախ և առաջ նրանց հարազատներին, ովքեր այսօր մեզ հետ չեն, բայց մեր սրտերում են, սերունդների հիշողության մեջ: Հավերժ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակն այսօր էլ հուսալիորեն պաշտպանում է երկրի անկախությունն ու անվտանգությունը, մեր ազգային շահերն ու բացառիկ արժեքները, որոնք երբեք և ոչ մի դեպքում չեն կարող լինել սակարկության առարկա: Մեր բանակը հզոր է ու մարտունակ և պատրաստ յուրաքանչյուր պահի իրականացնել առաջադրված ցանկացած խնդիր: Մենք այսուհետ էլ կանենք հնարավորը, որպեսզի նա լավագույնս կատարի հայրենիքի պաշտպանի իր սուրբ առաքելությունը, անառիկ պահի Արցախի Հանրապետության սահմանները, միշտ լինի ուժեղ ու հաղթական:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս և մաղթում խաղաղություն, քաջառողջություն և նորանոր հաջողություններ` մեր հայրենիքի պաշտպանունակության շարունակական ամրապնդման ճանապարհին:

Հավանել
0
Չհավանել
0
0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Թեստեր.am - http://tester.am
03:12, 20.05.2012
Ամերիկացի մանկաբույժը խորհուրդ է տալիս մայրերին, որ փոքրիկներին հաճախ գրկել եւ քնեցնել իրենց կողքին: մոր եւ մինչեւ մեկ տարեկան երեխաների ֆիզիկական շփումը դրական է ազդում փոքրիկների վրա:
02:50, 20.05.2012
Լոնդոնի «Չելսին» առաջին անգամ դարձավ ֆուտբոլի Չեմպիոնների գավաթակիր:Հիմնական և լրացուցիչ ժամանակում գրանցվեց 1-1:Հետխաղյա11 մետրանոց հարվածներով Մյունխենի «Բավարիան» պարտություն կրեց:
13:23, 17.05.2012
Լույս է տեսել Критические риски в моделях коллективного страхования-գիրքը: www.ljubljuknigi.ru/store/ru/book/Критические-риски-в-моделях-коллективного-страхования/isbn/978-3-8484-3088-8