Փետրվարի 22-ին մի քաղաքացի ներկայանալով ոստիկանության Կենտրոնականի բաժին հայտնել է, որ նախորդ երեկոյան ''Արմենիա'' հեռուստաընկերությամբ դիտելով ''Հերթապահ մաս'' հաղորդումը՝ ճանաչել է Կառլեն Սանոյանին, ով հունվարի 26-ին Տիգրան Մեծի պողոտայի 51 շենքի բնակարաններից մեկը վարձակալությամբ իրեն հանձնելու պատրվակով, նույն պողոտայում գտնվող գրավատանը խարդախությամբ իրենից վերցրել է 130.000 դրամ:
Տուժողը նախկինում ոստիկանություն չէր դիմել:
Կատարվում է նախաքննություն: