Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 մայիսի, 2012 թ.
Եղանակը Երևանում այս պահին`
+25 °C
,
գիշերը`
+13 °C
,
ցերեկը`
+29 °C
Արտարժույթի փոխարժեքն ըստ ԿԲ`  
ԱՄՆ դոլլար
397.89
,
Եվրոպական Եվրո
505.24
,
Ռուսական ռուբլի
12.70
Viva Cell - http://www.mts.am/index.php?lng=1&menu=1&page=news&newsID=19010

Թերթերի տեսություն

Արդար ընտրություններն անարդար ճանապարհով դիզածը կոչնչացնեն

12:17, հինգշաբթի, 23 փետրվարի, 2012 թ.
Արդար ընտրություններն անարդար ճանապարհով դիզածը կոչնչացնեն

''Հայացք'' թերթը զրուցել է քաղաքական գործիչ Արման Մելիքյանի հետ.

-  Ըստ Ձեզ` ինչո՞վ է պայմանավորված ներկայիս Հայաստանի քաղաքական լարված մթնոլորտը, և մինչև ո՞ւր կարող է հասնել նման լարվածությունը:

-  Այս մթնոլորտը մեկ օրում չի առաջացել: Անկախության ձեռքբերումից հետո մենք փորձել ենք ստեղծել պետություն, որն այդպես էլ չհամապատասխանեց մեր պատկերացումներին: Պետության ներսում պետք է տեղի ունենար երեք գործոնի` իշխանության, դրամագլխի կամ որ նույնն է` ազգային հարստության և գիտելիքի միաձուլում, ինչը տեղի չունեցավ: Այսօր մենք հստակ տեսնում ենք իշխանության և կապիտալի միացում, սակայն այն կայանում է գիտելիքի դուրսմղման գնով: Իսկ դա նշանակում է, որ արտաքին ազդեցությունները Հայաստանի վրա գնալով կմեծանան, քանի որ առանց գիտելիքի այս միացումնը էապես նվազեցնում է մեր պետության ինքնուրույնության աստիճանը և ստիպում, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունն աջակիցներ փնտրեն դրսում` օտար պետությունների հետ համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերելու տեսքով: Ըստ էության մենք ինքներս մեզ զրկում ենք մեր բախտը որոշելու հեռանկարից` առանց հստակ հասկանալու, որ այդ արտաքին միջամտությունը ոչ թե աջակցություն է, այլ սեփական քաղաքական շահերի առաջքաշում: Սա էլ խորացնում է հուսալքության մթնոլորտը: Իրավիճակը կմնա անմխիթար, քանի դեռ Հայաստանի բախտի համար պատասխանատու վերնախավը չի ձևավորվել, գիտելիքն էլ չի դարձել գլխավոր ուղղորդիչը` բնակչության անվտանգության ապահովման գործում:

-  Գուցե իրավիճակում որոշիչ գործոնն անարդարության ''աճող կո՞րն'' է, և եթե այդպես է` ո՞րն է անարդարությունը հաղթահարելու բանալին:

-  Հայաստանում առկա սոցիալական լարվածությունը գնալով հանգեցնում է արդարության ընկալման ճգնաժամի: Իշխանությունն այսօր փորձում է ամեն գնով իր ձեռքում պահել բոլոր լծակները, վերահսկել կապիտալն ու բնակչությանը: Ընդ որում` Հայաստանում դա շատ հեշտ է իրականացնել, քանի որ քաղաքացիների երրորդ մասն` առավել ակտիվ մասը, ընդվզելու փոխարեն լքել է երկիրը: Իսկ իշխանության համար էապես հեշտացել է մնացածներին վերահսկել:

Անարդարության մթնոլորտի վերացման համար երևի թե առավել կարևոր կլինի նոր խորհրդանիշերի գոյացումը, նոր անձերի ի հայտ գալը, ովքեր իրենցով նոր բան կխորհրդանշեն: Մեր անկախացումից ի վեր մենք ունենք 2-3 խմբավորում, որոնք իշխանության համար պայքարի մեջ են, շատ նման են իրար և փոխհամաձայնությամբ իրենց գործն առաջ տանող ուժեր են: Անարդարության զգացումը գնալով կխորանա, քանի որ այս երեք ուժն էլ պատրաստ չեն գծելու մի վերջնագիծ, որից հետո միասնական ջանքերով փորձեն ստեղծել նոր իրավիճակ: Կարծում եմ` գալիք խորհրդարանական ընտրություններում այս ուժերը ինքնաբացահայտման վերջին ակտը կկատարեն:

-  Ինչո՞վ կբացատրեք ընտրություններից դեռ ամիսներ առաջ ՀՀԿ-ի` իր հաղթանակի հարցում նման համոզվածությունը. դա ''ինքնաPR-ի'' արտահայտությո՞ւն է, թե՞ հերթական անգամ հիշեցում, որ Հայաստանում ընտրությունները, որպես կանոն, իշխանության վերարտադրություն են:

-  Այն, ինչ անում են իշխանությունները, միանգամայն օրինաչափ է: Ի վերջո, գործող իշխանությունը իր դիրքերը չի զիջում, և եթե այսօր մեր իշխանությունները գնան արդար ընտրության, կկորցնեն իրենց անարդար ճանապարհով դիզածը: Իրենք այլընտրանք չունեն, պետք է անընդհատ ասեն, որ հաղթող են: Նրանք ունեն բավարար ռեսուրս ընտրություններն իրենց ուզած հունով ուղղորդելու համար, ինչը մեր անկախության տարիներին միշտ եղել է: Առկա է նաև բավական շոշափելի արտաքին աջակցությունը. որպեսզի դրսից որևէ մեկը չփորձի նոր ուժ բերել իշխանության, պետք է երկրի ներսում ստեղծել մի պատրանք, թե, իբր, ամեն ինչ նախապես պարզ էր:

-  Ի՞նչ գնահատական կտաք մեր ընդդիմությանը. ընդդիմադիր ուժերի ''անասելի'' կեցվածքն իշխանությունների համար հարմար ''միջոց'' չէ՞` սեփական վարկանիշը բարձրացնելու համար: Եթե այո, չի՞ կարելի է ասել, որ ընդդիմությունն ու իշխանությունները որոշակի գործարքի մեջ են կամ գործ ունենք ''վերահսկվող ընդդիմության'' հետ:

-  Վերահսկելիության հարցում կդժվարանայի որևէ բան ասել: Ինչ վերաբերում է գործարքին, ապա ես համոզված եմ, որ իշխանության և ընդդիմության միջև այն արդեն կայացել է: Այն իրողությունը, որ ընդդիմությունը մասնակցում է ընտրություններին` լավ իմանալով, որ ընտրությունները կեղծվելու են և Հանրապետականը հաղթելու է, նշանակում է, որ նրանք գնում են դրան` իշխանությունից ինչ-որ երաշխիքներ ստացած: Սա իշխանության համար ձեռնտու տարբերակ է, սակայն հիշատակված վերնախավը ձևավորելու ճանապարհը չի լինելու: Կա մեկ այլ խնդիր ևս. խոսքը ոչ միայն ներքին, այլև արտաքին գործարքի մասին է: Արտաքին ուժերը կարող են միմյանց հետ համաձայնության գալ, թե ինչպես քվոտավորեն մեր խորհրդարանի ուժերը, քանի որ նրանցից յուրաքանչյուրը Հայաստանում իր շահերն ունի:

Հավանել
0
Չհավանել
0
0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Թեստեր.am - http://tester.am
03:12, 20.05.2012
Ամերիկացի մանկաբույժը խորհուրդ է տալիս մայրերին, որ փոքրիկներին հաճախ գրկել եւ քնեցնել իրենց կողքին: մոր եւ մինչեւ մեկ տարեկան երեխաների ֆիզիկական շփումը դրական է ազդում փոքրիկների վրա:
02:50, 20.05.2012
Լոնդոնի «Չելսին» առաջին անգամ դարձավ ֆուտբոլի Չեմպիոնների գավաթակիր:Հիմնական և լրացուցիչ ժամանակում գրանցվեց 1-1:Հետխաղյա11 մետրանոց հարվածներով Մյունխենի «Բավարիան» պարտություն կրեց:
13:23, 17.05.2012
Լույս է տեսել Критические риски в моделях коллективного страхования-գիրքը: www.ljubljuknigi.ru/store/ru/book/Критические-риски-в-моделях-коллективного-страхования/isbn/978-3-8484-3088-8