Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 մայիսի, 2012 թ.
Եղանակը Երևանում այս պահին`
+25 °C
,
գիշերը`
+13 °C
,
ցերեկը`
+29 °C
Արտարժույթի փոխարժեքն ըստ ԿԲ`  
ԱՄՆ դոլլար
397.89
,
Եվրոպական Եվրո
505.24
,
Ռուսական ռուբլի
12.70
Viva Cell - http://www.mts.am/index.php?lng=1&menu=1&page=news&newsID=19010

Թերթերի տեսություն

Ծաղկավան գյուղը մայրուղուն կապող ճանապարհն ամեն վայրկյան կարող է փլուզվել

10:35, հինգշաբթի, 23 փետրվարի, 2012 թ.
Ծաղկավան գյուղը մայրուղուն կապող ճանապարհն ամեն վայրկյան կարող է փլուզվել

''Ժողովուրդ''. 2011 թվականի հոկտեմբերի 28-ին Իջևանի տարածաշրջանի Ներքին Ծաղկավան համայնքում սողանքից քանդվել էր Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհից գյուղ մտնող 30 գծամետր երկարությամբ ձախակողմյան կողնակը և երթևեկելի մասի գրեթե կեսը: Ճանապարհը դարձել էր միակողմանի երթևեկելի և շատ վտանգավոր: Ներքին Ծաղկավանի գյուղապետ Նաիրի Աթաբեկյանի վկայությամբ` այդ տարածքում սողանքային երևույթները սկսվել են դեռևս 2011 թվականի ապրիլին, իսկ աշնանային անձրևների հետևանքով էլ սողանքն ավելի է ծավալվել: Առկա է հարցի լուծման, ճանապարհի վերականգնման տարբերակ. գումարով փոխհատուցել ճանապարհին հարակից սեփականաշնորհված երկու հողամասերի տերերին, որպեսզի ճանապարհն անցնի այդ տարածքով: Մի քանի օր առաջ երթևեկելի հատվածի ասֆալտի շերտում 1 սմ լայնությամբ, 2 մետր երկարությամբ ճեղք է առաջացել, որը գնալով տարածվում է: Սողանքի վայրում եղել է մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, Ներքին Ծաղկավանի գյուղապետ Նաիրի Աթաբեկյանը սողանքի գոտում իրավիճակի վերաբերյալ գրավոր տեղեկացրել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին: Վտանգավոր ճանապարհը շարունակում է դամոկլյան սրի նման կախված մնալ այդ հատվածով երթևեկողների համար, գյուղը մայրուղուն կապող ճանապարհն ամեն վայրկյան կարող է փլվել: Թերթը նշում է, որ Ներքին Ծաղկավան համայնքը նախկինում էլ է եղել սողանքային գոտի: Հինգ տարի առաջ պետական բյուջեից դրամական փոխհատուցում տրվեց սողանքից տուժած 7 ընտանիքի, ովքեր վերաբնակվեցին:

Հավանել
0
Չհավանել
0
0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Թեստեր.am - http://tester.am
03:12, 20.05.2012
Ամերիկացի մանկաբույժը խորհուրդ է տալիս մայրերին, որ փոքրիկներին հաճախ գրկել եւ քնեցնել իրենց կողքին: մոր եւ մինչեւ մեկ տարեկան երեխաների ֆիզիկական շփումը դրական է ազդում փոքրիկների վրա:
02:50, 20.05.2012
Լոնդոնի «Չելսին» առաջին անգամ դարձավ ֆուտբոլի Չեմպիոնների գավաթակիր:Հիմնական և լրացուցիչ ժամանակում գրանցվեց 1-1:Հետխաղյա11 մետրանոց հարվածներով Մյունխենի «Բավարիան» պարտություն կրեց:
13:23, 17.05.2012
Լույս է տեսել Критические риски в моделях коллективного страхования-գիրքը: www.ljubljuknigi.ru/store/ru/book/Критические-риски-в-моделях-коллективного-страхования/isbn/978-3-8484-3088-8