Ռուսաստանում հայտնի հայ գործարար, ''Տաշիր Գրուպ'' ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը կգնի հռչակավոր ''Roberto Cavalli'' բրենդը: Ինչպես հայտնում է lifenews-ը, Կարապետյանն իտալական բրենդը ձեռք է բերելու 500 միլիոն եվրոյով: Նշենք, որ անձամբ Ռոբերտո Կավալլին իր բրենդը գնահատել է մեկ միլիարդ ԱՄՆ դոլար, սակայն, ըստ ամենայնի, կողմերն ընդհանուր հայտարարի են եկել կես միլիարդ եվրոյով գորարծքի վերաբերյալ: Նշենք, որ ''Տաշիր Գրուպին'' է պատկանում Ռուսաստանում հայտնի Casa Italia բրենդը: