ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ի ժամը 15.00-ի դրությամբ` ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Գառնահովիտ գյուղի, Ապարանի շրջանի Նիգավան, Սարալանջ, Չքնաղ-Թթու ջուր-Ձորագլուխ, Լուսագյուղ-Երնջատապ գյուղերի ավտոճանապարհները:
Փակ է նաև Սելիմի լեռնանցքը:
Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ալագյազ-Ծաղկահովիտ, Բերքառատ-Գեղաձոր, Մելիքգյուղ-Հնաբերդ, Շիրակի մարզի Շիրակ-Ջաջուռ, Գյումրի-Բավրա և Գյումրի-Ամասիա, Գեղարքունիքի մարզի Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհները: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունն իրականացվում են ''ՃՇՇ''-ի և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ: ԱԻ նախարարությունը զգուշացնում և հորդորում է` զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկությունից: