Նորվեգացի մի խումբ գիտնականներ հետազոտությունների հիման վրա եկել են այն եզրակացության, որ անքնությամբ տառապող մարդիկ 45% դեպքերում հաճախ են սրտի կաթված ստանում, քան նրանք, ովքեր չեն տառապում քնի խանգարմամբ: Այդ մարդիկ առավել ուշադրություն պետք է դարձնեն սրտի և անոթների աշխատանքին,- հայտնում է passion.ru-ն: Գիտնականների համոզմամբ` հանգիստ քնել չկարողացողների մոտ սրտի անբավարարությունն աճում է 45%-ով, իսկ նրանք, ովքեր գրեթե ամեն օր ընդհանրապես չեն քնում, 30%, և վերջապես, այն կանայք ու տղամարդիկ, ովքեր շաբաթը մեկ անգամից ավելի առավոտյան արթնանալիս նկատում են հոգնածություն, 27%-ով մեծանում է ինֆարկտի հավանականությունը: Հետազոտություններն անց են կացվել 52 հազար տարեց մարդկանց շրջանում, ինչպես նաև հիվանդների պատմությունների հիման վրա: Հաշվի են առնվել տարիքը, սեռը, ընտանեկան կարգավիճակը, արյան ճնշումը, խոլեստերինի մակարդակը, քաշն ու ապրելակերպը, ինչպես նաև աշխատանքի բնույթը: Անհանգստությունն ու դեպրեսիան նույնպես հաշվի են առնվում, քանի որ հենց դրանք էլ կարող են պատճառ դառնալ անքնության: