''Երկիր''. Հայտնի է դարձել, որ ՀՀԿ ցուցակում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին ընդգրկելու հարցը վերջնականապես փակվել է: Ավելին, թերթի տեղեկությունների համաձայն, առաջիկա խորհրդարանական ընտրություններին Մանուկյանն առհասարակ չի մասնակցելու: ''Հավանաբար, նրան դուր չի եկել այն սցենարը, որն առաջարկել է ՀՀԿ-ն, կամ էլ ՀՀԿ-ն Մանուկյանին լավ խաղացող չի պատկերացրել'',- գրում է թերթը: