Հայտնի ռեժիսոր Կառլոս Սաուրան պատրաստվում է ''33 օր'' ֆիլմի նկարահանումներին: Գլխավոր հերոս Պաբլո Պիկասոյի դերում կխաղա Անտոնիո Բանդերասը: Ֆիլմն այն մասին է, թե ինչպես է իսպանացի նկարիչը, ուրվագծորդն և քանդակագործն աշխատել ''Գերնիկա'' կտավի վրա, որը ստեղծվել է 33 օրում ու ներկայացնում է Գերնիկա քաղաքի ռմբակոծումը: Բանդերասն ասել է, որ իր համար մեծ պատիվ է մարմնավորել Պիկասոյի կերպարն ու հավելել, որ ապագայում էլ պատրաստվում է խաղալ իսպանացի մեկ այլ հանճարի` նկարիչ, գրող, և սյուրռեալիզմի հիմնադիր Սալվադոր Դալիի դերում: