
''Ժողովուրդ''. Ռազմիկ Ամյանն էլ, հետևելով Սիրուշոյի օրինակին, որոշեց համացանցի միջոցով շփում հաստատել իր երկրպագուների հետ: RazmikAmyanTv ինտերնետային հաճախականությամբ երգիչը դիմել է իր երկրպագուներին. ''Ողջունում եմ բոլորին, ուրախ եմ, որ 21-րդ դարը հնարավորություն է տալիս ինտերնետով շփվել երկրպագուների հետ: Խորին շնորհակալություն եմ հայտնում երկրպագուներիս, որ հավատարիմ են ու նշում են իրենց դժգոհություններն ու դրական կարծիքները: Ինձ համար էլ դա շատ կարևոր է, որ ես իմանամ իմ պլյուսների ու մինուսների մասին ու շտկեմ դրանք: Մի քիչ լցվել եմ, կնիհարեմ (ծիծաղում է)'': Իսկ թե ինչու է երգիչը ցանկություն հայտնել շփվել այս ձևով պատճառը նորություններն են, որոնցով ուզում է կիսվել: ''Առաջին հերթին դա ''Եռագույն'' տեսահոլովակն է, որը մոտ ժամանակներում պետք է եթեր հեռարձակվի: Սպասվում են նաև բազմաթիվ համերգներ արտերկրում: Ողջունում, համբուրում ու շնորհակալություն եմ հայտնում բոլորին և քանի չեմ մոռացել, ասեմ, որ բազմաթիվ Ռազմիկ Ամյաններ կան կայքերում, որոնց չպետք է հավատալ'',-այսպիսին էր երգչի վիրտուալ ուղերձը: