Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բյանկին վթարի ընթացքում ենթարկվել է 254G գերբեռնվածության, ինչը հավասարազոր է 48 հարկանի շենքից անկմանը

20:12, շաբաթ, 25 հուլիսի, 2015 թ.
Բյանկին վթարի ընթացքում ենթարկվել է 254G գերբեռնվածության, ինչը հավասարազոր է 48 հարկանի շենքից անկմանը
     Հուլիսի 17-ին մահացած ֆրանսիացի ավտոարշավորդ Ժուլ Բյանկիի ողբերգական վթարը FIA-ն համեմատել է 48 հարկանի շենքից անկման հետ։
Հիշեցնենք, որ մարզիկը վթարի է ենթարկվել 2014-ի հոկտեմբերի 5-ին՝ Ճապոնիայի Գրան Պրիի ընթացքում։ Ստացած գանգուղեղային վնասվածքի պատճառով Բյանկին մահացել է 2015-ի հուլիսի 17-ին՝ կոմայից դուրս չգալով։
Նշենք, որ ի սկզբանե նշվում էր, որ վթարի պահին արշավորդի գլուխը ենթարկվել է 92G գերբեռնվածության, սակայն նոր հաշվարկների արդյունքում պարզ է դարձել, որ գագաթնակետային գերբեռնվածությունը եղել է 254G, ինչի արդյունքում 6,8 տոննա կշռող տրակտորը օդ է թռել, իսկ մեքենան կանգ է առել 4մ հեռու:
Ավելացնենք, որ Բյանկին 1994 թվականից ի վեր վթարից մահացած առաջին արշավորդն է։ 1994 թվականի մայիսի 1-ին վթարից մահացել է աշխարհի եռակի չեմպիոն Աէրթոն Սենան։
9756 | 0
Facebook