Շախմատի Հայաստանի 72-րդ առաջնության ավարտից հետո հայտնի դարձան այն գրոսմայստերները, ովքեր մարտի 19-ից մինչև ապրիլի 1-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կմասնակցեն Եվրոպայի անհատական առաջնությանը. Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Լ. Պետրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Սամվել Տեր-Սահակյան, Զավեն Անդրիասյան, Արման Փաշիկյան, Հրանտ Մելքումյան,-հայտնում է armchess.am-ը: