Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է Ժուլ Բյանկին

13:17, շաբաթ, 18 հուլիսի, 2015 թ.
Մահացել է Ժուլ Բյանկին
     Երեկ երեկոյան մահացել է «Ֆորմուլա 1»-ի ֆրանսիացի արշավորդ Ժուլ Բյանկին։ Նա հանդես էր գալիս «Մարուսիա»-ի կազմում։ Հիշեցնենք, որ մարզիկը ծանր վնասվածք էր ստացել անցած տարի հոկտեմբերին՝ Ճապոնիայի Գրան պրիի ընթացքում։ Նա դուրս է եկել մրցուղուց և բախվել էվակուատորին։ Գանգուղեղային ծանր վնասվածքով նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան շտապ վիրահատել են։ Նոյեմբերին նա տեղափոխվել է Նիցայի հիվանդանոց, որտեղ դուրս է բերվել արհեստական կոմայից։ «Ժուլը պայքարում էր մինչև վերջ։ Նա միշտ էր դա անում, սակայն այսօր նրա պայքարը ավարտին մոտեցավ»,- ասված է արշավորդի ընտանիքի հայտարարության մեջ։
     Բյանկիի ընտանիքը շնորհակալություն է հայտնել հիվանդանոցի բժիշկներին, որտեղ նա գտնվում էր, ընկերներին, թիմակիցներին, երկրպագուներին՝ աջակցության համար։ Օգոստոսի 3-ին Բյանկին կդառնար 26 տարեկան։ Նշենք, որ «Ֆորմուլա 1»-ի ընթացքում մահացած վերջին մարզիկը եղել է բրազիլացի Աերթոն Սեննան։ Ողբերգությունը տեղի է ունեցել 1994 թվականի մայիսի 1-ին՝ Սան Մարինոյի Գրան պրիի ընթացքում։
10365 | 0
Facebook