Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 մայիսի, 2012 թ.
Եղանակը Երևանում այս պահին`
+26 °C
,
գիշերը`
+13 °C
,
ցերեկը`
+29 °C
Արտարժույթի փոխարժեքն ըստ ԿԲ`  
ԱՄՆ դոլլար
397.89
,
Եվրոպական Եվրո
505.24
,
Ռուսական ռուբլի
12.70
Viva Cell - http://www.mts.am/index.php?lng=1&menu=1&page=news&newsID=19010

Իրադարձություններ

Ազգային հավաքականի կազմը հայտնի է. Օզբիլիսը և Մամեդովը հրավիրվածների շարքում են

17:22, երկուշաբթի, 20 փետրվարի, 2012 թ.
Ազգային հավաքականի կազմը հայտնի է. Օզբիլիսը և Մամեդովը հրավիրվածների շարքում են

Փետրվարի 26-ին Հայաստանի ազգային հավաքականն իր ընդլայնված կազմով կհանգրվանի Կիպրոսի Լիմասոլ քաղաքում: Վարդան Մինասյանի գլխավորած ընտրանին կիպրոսյան ավանդական միջազգային մրցաշարի շրջանակներում է սկսում 2012 թվականի իր առաջին նախապատրաստական հավաքը: Ծրագրային մարզումներից բացի, Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 28-ին 2012 թվականի իր առաջին ընկերական հանդիպումը կանցկացնի Սերբիայի ազգային հավաքականի հետ, իսկ փետրվարի 29-ին, ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը, Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Կանադայի ազգային հավաքականի հետ:

 Ինչպես նշեցինք, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Կիպրոս է հրավիրել հավաքականի ընդլայնված կազմը:

ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում Վարդան Մինասյանը նշել է, որ ''Ընդլայնված կազմով հավաքի հիմնական նպատակը հնարավորին շատ ֆուտբոլիստների դիտարկելն է: Կփորձարկվեն մեծ թվով ֆուտբոլիստներ երիտասարդական հավաքականից, ովքեր հնարավորություն կստանան հանդես գալու ազգային հավաքականում: Երկու հանդիպումների ընթացքում բոլոր ֆուտբոլիստներին հնարավորություն կտրվի խաղալու'': Վարդան Մինասյանը նշել է նաև, որ հրապարակվող կազմը հավաքականի ընդլյանված կազմն է և հնարավոր է նրանում լինեն չնչին փոփոխություններ:  

Նշենք, որ առաջիկա հանդիպումներին հրավիրվել է նաև ''Այաքս''-ի խաղացող Արազ Օզբիլիսը, ինչպես նաև հոլանդական ''Ցվոլլե''-ի հարձակվող Նորայր Մամեդովը, ով առաջին անգամ է հրավիրվածների շարքում:

Կիպրոսյան հավաքին հրավիրված Հայաստանի ազգային հավաքականի ընդլայնված կազմը`

Դարպասապահներ`

 Ռոման Բերեզովսկի ''Դինամո'' Մ. Ռուսաստան)

 Ստեփան Ղազարյան ''Բանանց''

 Արսեն Պետրոսյան ''Փյունիկ''

 Գրիքոր Մելիքսեթյան ''Փայքան'' (Իրան)

Պաշտպաններ`

 Սարգիս Հովսեփյան ''Փյունիկ''

 Հրայր Մկոյան ''Սպարտակ'' Ն. (Ռուսաստան)

 Վալերի Ալեքսանյան ''Սանաթ Նավթ'' (Իրան)

 Լևոն Հայրապետյան ''Լեխիա'' (Լեհաստան)

 Ռոբերտ Արզումանյան ''Յագելոնիա'' (Լեհաստան)

 Արտակ Եդիգարյան ''Փյունիկ''

 Արթուր Յուսպաշյան ''Փյունիկ''

 Վարազդատ Հարոյան ''Փյունիկ''

 Հովհաննես Համբարձումյան ''Բանանց''

 Անդրանիկ Ոսկանյան ''Միկա''

 Գագիկ Դաղբաշյան ''Բանանց''

Կիսապաշտպաններ`

 Արթուր Եդիգարյան ''Փյունիկ''

 Կառլեն Մկրտչյան ''Մետալուրգ'' Դ. (Ուկրաինա)

 Գևորգ Ղազարյան ''Մետալուրգ'' Դ. (Ուկրաինա)

 Մարկոս Պիզզելլի ''Կուբան'' (Ռուսաստան)

 Հենրիխ Մխիթարյան ''Շախտյոր'' (Ուկրաինա)

 Զավեն Բադոյան ԲԱՏԵ (Բելառուս)

 Էդգար Մալաքյան ''Փյունիկ''

 Դավիթ Մանոյան ''Փյունիկ''

 Կամո Հովհաննիսյան ''Փյունիկ''

 Վալտեր Պողոսյան ''Բանանց''

 Մասիս Ոսկանյան ''Ռոզելար'' (Բելգիա)

 Արաս Օզբիլիս ''Այաքս'' (Հոլանդիա)

 Հարձակվողներ`

 Յուրա Մովսիսյան ''Կրասնոդար'' (Ռուսաստան)

 Արթուր Սարկիսով ''Շիննիկ'' (Ռուսաստան)

 Նորայր Մամեդով ''Ցվոլլե'' (Հոլանդիա)

 Հովհաննես Հովհաննիսյան ''Փյունիկ''

Հավանել
0
Չհավանել
0
0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Թեստեր.am - http://tester.am
03:12, 20.05.2012
Ամերիկացի մանկաբույժը խորհուրդ է տալիս մայրերին, որ փոքրիկներին հաճախ գրկել եւ քնեցնել իրենց կողքին: մոր եւ մինչեւ մեկ տարեկան երեխաների ֆիզիկական շփումը դրական է ազդում փոքրիկների վրա:
02:50, 20.05.2012
Լոնդոնի «Չելսին» առաջին անգամ դարձավ ֆուտբոլի Չեմպիոնների գավաթակիր:Հիմնական և լրացուցիչ ժամանակում գրանցվեց 1-1:Հետխաղյա11 մետրանոց հարվածներով Մյունխենի «Բավարիան» պարտություն կրեց:
13:23, 17.05.2012
Լույս է տեսել Критические риски в моделях коллективного страхования-գիրքը: www.ljubljuknigi.ru/store/ru/book/Критические-риски-в-моделях-коллективного-страхования/isbn/978-3-8484-3088-8