Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 մայիսի, 2012 թ.
Եղանակը Երևանում այս պահին`
+26 °C
,
գիշերը`
+13 °C
,
ցերեկը`
+29 °C
Արտարժույթի փոխարժեքն ըստ ԿԲ`  
ԱՄՆ դոլլար
397.89
,
Եվրոպական Եվրո
505.24
,
Ռուսական ռուբլի
12.70
Viva Cell - http://www.mts.am/index.php?lng=1&menu=1&page=news&newsID=19010

Հետաքրքիր է իմանալ

Խալերը խոսում են մարդու բնավորության մասին

16:44, կիրակի, 19 փետրվարի, 2012 թ.
Խալերը խոսում են մարդու բնավորության մասին

Հնում կարծում էին, որ մարմնի խալերն իրենց մեծությամբ և գույնով շատ բան կարող են պատմել մարդու առողջական վիճակի, նրա ճակատագրի մասին:
Շուրթերի վրայի խալերը խոսում են թուլակամության և պատասխանատվությունից խուսափելու մասին: Նման խալեր ունեցողները հաճախ դառնում են վատ սովորությունների զոհ:
Ականջների վրայի խալերը խոսում են մարդու պարծենկոտության և սեփական հնարավորություններն ու արժանիքներն ուրիշ մարդկանց աչքերում չափազանցված տարբերակով ներկայացնելու մասին: Նման խալեր ունեցող մարդիկ ունեն ամուր բնավորություն սեփական նպատակների իրականացման համար, բոլոր ուժերը ներդնում են, որպեսզի իրենց հեղինակությունն ավելի բարձրացնեն շրջապատի մարդկանց աչքերում:
Խալեր գլխի վրա. խոսում է փիլիսոփայի, իմաստունի, իր ներքին աշխարհում ապրող մարդու մասին:
Ծոծրակի վրա խալ ունեցողները կասկածամիտ մարդիկ են, ովքեր իրենց առջև դրած նպատակների իրականացման համար առաջնորդվում են զուտ անձնական շահերով և չեն սպասում ոչ մեկի օգնությանը: 
Քունքի վրայի խալերը խոսում են մարդու զգացմունքային լինելու մասին: Այդպիսի խալեր ունեցող մարդիկ հաճախ տառապում են նյարդային հիվանդություններով, քանի որ բոլոր զգացմունքները պահում են իրենց մեջ: Դրա հետ մեկտեղ նման խալեր ունեցողները տաղանավոր են:
Կոպերի վրայի խալերը վկայում են գրգռվածության մասին, դժգոհություն սեփական անձից և շրջապատողներից: Նման խալեր ունեցոողները չափազանց քննադատական են, սակայն հեշտությամբ վիրավորվող են և զգացմունքային:
Կզակի վրայի խալերը խոսում են համառության մասին: Շատ հաճախ համառությունը վնասում, քան թե օգնում է նման մարդկանց:
Քթի վրայի խալը վկայում է մարդամոտ լինելու և ուրախ բնավորության մասին: Նման խալեր ունեցող մարդիկ հեշտությամբ լեզու են գտնում բոլորի հետ և նույն հեշտությամբ ներում են բոլոր վիրավորանքները:
Այտի վրայի խալերը վկայում են պատասխանատվության և վճռականության մասին: Նման խալեր ունեցող մարդիկ որպես կանոն քաղաքական և հասարակական գործիչներ են: Ցավոք, հաճախ իրենց առջև դնում են բարդ խնդիրներ և դրան են նվիրում իրենց կյանքը:
Ճակատի վերին մասի խալերը վկայում են առաջնորդի բնավորություն ունեցող մարդու մասին: Նման մարդիկ ունակ են նույնիսկ արկածախնդրության տանել մարդկանց՝ նախօրոք վստահ լինելով իրենց ցանկացած նախաձեռնության հաջողությանը:
Կրծքի վրայի խալը վկայում է հավատարմության, մաքուր սիրով սիրելու ունակության մասին: Նման մարդիկ երջանիկ են ամուսնական հարաբերություններում:
Կողերի, որովայնի մասում խալ ունեցողները նյարդային են: Հաճախ նրանց չեն սիրում նույնիսկ մտերիմները, ինչը բերում է բախումների: Սակայն նման մարդիկ հենց հայտնվում են միայնության մեջ, առաջ են գալիս արցունքներ և խղճահարություն սեփական անձի նկատմամբ. արդյունքում նրանք գալիս են այն եզրակացության, որ ամբողջ աշխարհն իրենց դեմ է:
Մեջքի վրա խալեր ունեն ակտիվիստները և սպորտսմենները: Չնայած մեծ ակտիվությանը՝ նրանք անինքնավստահ են:
Ձեռքերի վրա խալեր ունեցողները զգայուն և վիրավորվող մարդիկ են, սակայն իրենց շատ են սիրում և չեն ընդունում ուրիշների կարծիքը: 

Հավանել
1
Չհավանել
0
0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Թեստեր.am - http://tester.am
03:12, 20.05.2012
Ամերիկացի մանկաբույժը խորհուրդ է տալիս մայրերին, որ փոքրիկներին հաճախ գրկել եւ քնեցնել իրենց կողքին: մոր եւ մինչեւ մեկ տարեկան երեխաների ֆիզիկական շփումը դրական է ազդում փոքրիկների վրա:
02:50, 20.05.2012
Լոնդոնի «Չելսին» առաջին անգամ դարձավ ֆուտբոլի Չեմպիոնների գավաթակիր:Հիմնական և լրացուցիչ ժամանակում գրանցվեց 1-1:Հետխաղյա11 մետրանոց հարվածներով Մյունխենի «Բավարիան» պարտություն կրեց:
13:23, 17.05.2012
Լույս է տեսել Критические риски в моделях коллективного страхования-գիրքը: www.ljubljuknigi.ru/store/ru/book/Критические-риски-в-моделях-коллективного-страхования/isbn/978-3-8484-3088-8