Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մաթեմատիկոսները պարզել են՝ ինչու Հնդկական օվկիանոսում անհետացած մալայզիական «Բոինգ»-ը հետքեր չի թողել

14:36, չորեքշաբթի, 10 հունիսի, 2015 թ.
Մաթեմատիկոսները պարզել են՝ ինչու Հնդկական օվկիանոսում անհետացած մալայզիական «Բոինգ»-ը հետքեր չի թողել

Ամերիկացի մաթեմատիկոսներն իրենց վարկածն են առաջ քաշել 2014թ. մարտի 8-ին Մալայզիական ավիաուղիներին պատկանող Կուալա Լումպուր-Պեկին չվերթի «Բոինգ 777» օդանավի անհետացման վերաբերյալ: Մաթեմատիկոսների կարծիքով՝ օդանավն ուղղահայաց դիրքով՝ 90 աստիճանի անկյան տակ, ընկել է ջուրն ու ամբողջությամբ սուզվել ջրի հատակը: Այդ է պատճառը, որ օվկիանոսի մակերևույթին ոչ մի բեկոր չի մնացել: Գիտնականները բացատրել են, որ մնացած բոլոր դեպքերում օդանավն անմիջապես չէր սուզվի, ու դրա բեկորների ու վառելիքի մի մասը կմնար ջրի մակերևույթին:

Օդանավի ուղղահայաց անկման պատճառ կարող են դառնալ կառավարման ավտոմատ համակարգի, վառելիքի մատակարարման խափանումները, նաև՝ օդաչուի միտումնավոր գործողությունը: Օդանավի կործանման ստույգ պատճառները կարող են հայտնի դառնալ միայն այն դեպքում, եթե երբևէ հնարավոր լինի գտնել սև արկղերը: Այժմ հստակ կարելի է ասել միայն մի բան, որ օդանավն ընկել է Հնդկական օվկիանոսի հարավային հատվածներում:

Հիշեցնենք, որ Կուալա Լումպուր-Պեկին չվերթի օդանավում 227 ուղևոր և անձնակազմի 12 անդամ է եղել:

12769 | 0
Facebook