Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Առանց քթի ծնված երեխան ստիպված կլինի 2 տարին մեկ վիրահատվել

21:00, հինգշաբթի, 04 հունիսի, 2015 թ.
Առանց քթի ծնված երեխան ստիպված կլինի 2 տարին մեկ վիրահատվել

Իռլանդուհի Թեսսա Էվանսն աշխարհի այն 47 մարդկանցից մեկն է, ով ծնվել է առինիայով՝ քթի բնածին բացակայությամբ: Չնայած դրան՝ աղջիկը կարողանում է հազալ, փռշտալ, հարբուխով հիվանդանալ:

Այժմ աղջկան նախապատրաստում են բարդ վիրահատության, որի ընթացքում մասնագետները նրա դեմքին քթի հատուկ պրոթեզ կտեղադրեն՝ դեմքի մաշկը ձգելով: Սա վերջին վիրահատությունը չի լինելու, քանի որ երեխայի աճին զուգընթաց նրա քթի տեղում դրված պրոթեզների չափերը ևս պետք է մեծացվեն:

Սովորաբար նման խնդրի առաջ կանգնած մարդիկ դեմքի վերականգնողական փուլ են անցնում չափահաս դառնալուց հետո, երբ նրանց դեմքը դադարում է աճել: Սակայն Թեսսայի ծնողները նման դժվարին որոշում են կայացրել, որպեսզի երեխային պաշտպանեն հասակակիցների ծաղրից ու ծանր մանկության սթրեսներից:

Փոքրիկի վիրահատությունը կանցնի Լոնդոնում, բժիշկները 3D-տպիչով կստեղծեն պրոթեզ, որը կտեղադրեն նրա մաշկի տակ: Մաշկի վրա կտրվածք կանեն մազերի և ճակատի սահմանին, որպեսզի հետագայում աղջկա երեսին սպիներ չմնան: Քթի իմպլանտի փոփոխության վիրահատությունները անհրաժեշտ կլինի անել ամեն 2 տարին մեկ:

16049 | 0
Facebook