Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԻՊ զինյալները Սիրիայում տասնյակ խաղաղ բնակիչների են մահապատժի ենթարկել

13:25, շաբաթ, 16 մայիսի, 2015 թ.
ԻՊ զինյալները Սիրիայում տասնյակ խաղաղ բնակիչների են մահապատժի ենթարկել

Սիրիայի կենտրոնական հատվածում ԻՊ ահաբեկիչ-զինյալները զանգվածային սպանություններ են կազմակերպել: Ինչպես գրում է «Լենտա»-ն, զինյալները հարձակվել են Ալ-Ամիրիա ավանի վրա՝ մահապատժի ենթարկելով 45 խաղաղ բնակչի:

Աղբյուրը նշում է, որ Ալ-Ամիրիա ավանը գտնվում է հնագույն Պալմիրա քաղաքից 3 կմ հեռավորության վրա, որի համար կատաղի պայքար է ընթանում 3 օր շարունակ:

Պալմիրա քաղաքի ավերակները գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Ավելի վաղ՝ մայիսի 14-ին, ԻՊ ահաբեկիչները սիրիական Պալմիրա քաղաքի մերձակայքում 26 անձանց էին մահապատժի ենթարկել՝ կասկածելով նրանց սիրիական ռեժիմի հետ համագործակցության մեջ:

5983 | 0
Facebook