Շատ հին ժամանակներից թեյի սունկը հայտնի է որպես բուժիչ, թարմացնող և տոնուսավորող խմիչք: Այն պարունակում է բիոլոգիական մի շարք կոմպոնենտներ` վիտամիններ, օրգանական թթուներ, ֆերմենտներ, և այլ` մարդու համար օրգանական և ոչ օրգանական նյութեր: Դա է պատճառը, որ խմիչքն անփոխարինելի է ավիտամինոզի բուժման ժամանակ: Թեյի սունկը հակամիկրոբային միջոց է, այն համարվում է բնական հակաբիոտիկ, որը լայնորեն կիրառվում է ստաֆիլակոկի, ստրեպտակոկի և այլ միկրոօրգանիզմների ոչնչացման ժամանակ: Այն պարունակում է` վիտամին C, վիտամին B1, B2, B15, վիտամին D, վիտամին P:
Թեյի սունկն օգտագործվում է աղեստամոքսային հիվանդությունների, լուծի, անգինայի և գրիպի, նաև ստոմատիտի ժամանակ: Թեյի սունկը կարգավորում է նյութափոխանակությունը, օգնում է նիհարել, կարգավորում է քունը: Այն կարելի է օգտագործել նաև թրջոցների տեսքով` ուգրիների, մաշկային այլ բորբոքային հիվանդությունների ժամանակ: Թեյի սունկն օգտագործվում է նաև կաթիլների տեսքով` գրիպի, ականջացավերի ժամանակ: Թեյի սունկն ունի օգտագործելու երկու եղանակ`
1. Օրը 300մլ-ից 500մլ, քամած և հով վիճակում:
2. Ամեն առավոտ քաղցած, 1-1,5 գինու բաժակ:
Հակացուցումներ- դիաբետ, սնկային հիվանդություններ, ստամոքսի բարձր թթվայնություն, ստամոքսի խոց: