Ալկոհոլը բացասական ազդեցություն ունի սեքսուալ ակտիվության վրա. այն ''խեղճացնում է'' գլխուղեղի կեղևի արգելակիչ ֆունկցիան: Բացի այդ, ալկոհոլի գերիշխող ազդեցության տակ կորում է հետաքրքրությունն այլ արժեքների հանդեպ, որն ինքնին նորմալ չէ: Այս դեպքում բացակայում են միջանձնային շփման տարրական դրսևորումները, ինչի արդյունքում կարող են խախտվել ոչ միայն տարբեր օրգան-համակարգերի ֆունկցիան, այլ նաև սահմանափակվում է միջանձնային շփման դիապազոնը, որը շատ ծանր են տանում զուգընկերները: Այն իր հերթին խրոնիկական նևրոտիզացիայի, նույնիսկ դեպրեսիայի պատճառ է դառանում:
''Պետք չէ սեքսից առաջ մեծ քանակությամբ ոգելից խմիչք օգտագործել: Ալկոհոլի և սեռական հարաբերությունների կապը շատ անմիջական է։ Շատերը, հատկապես երիտասարդները, կարծում են, որ սեքսից առաջ պետք է շատ ալկոհոլ օգտագործել, այն ակտիվացնում է սեռական համակարգը, սակայն դա հակառակ ազդեցություն է ունենում սեռական օրգանների վրա՝ թուլացնելով նյարդային համակարգը։ Ալկոհոլը բացասական է ազդում տղամարդու տեստոստերոն հորմոնի վրա, որն էլ ապահովում է սեռական օրգանների ակտիվությունը։ Սակայն պետք է ասել, որ մեկ գավաթ կամիր գինին շատ օգտակար է մարսողության և սեռական ակտիվության համար'',- ասում են սեքսոլոգները։