Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ահաբեկիչները հրապարակել են տեսանյութ՝ ինչպես են ոչնչացնում 34 դարի հնության Նեմրութ քաղաքը

12:15, երկուշաբթի, 13 ապրիլի, 2015 թ.
Ահաբեկիչները հրապարակել են տեսանյութ՝ ինչպես են ոչնչացնում 34 դարի հնության Նեմրութ քաղաքը

«Իսլամական պետության» ահաբեկիչները համացանցում հրապարակել են վանդալիզմի ակտ պարունակող տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես են գրոհային ահաբեկիչները ավերում ասորական հնագույն քաղաք Նեմրութը, որ գտնվում է Իրաքի տարածքում: «ԲիԲիՍի»-ն հայտնում է, որ նրանք նախ ավերել են հազարամյա կոթողները շաղափներով, հզոր կտրող գործիքներով ու բուլդոզերներով, այնուհետև պայթեցրել, որ ոչինչ չմնա իրենց կարծիքով՝ կռապաշտության կեղծ սիմվոլներից:

Նշենք, որ Նեմրութը ներկայիս Իրաքի տարածքում գտնվող հնագույն ասորական քաղաք է, որ գտնվել է երբեմնի Մեսոպոտամիայի տարածքում: Այն հիմնվել է Ք. ա. 13-րդ դարում Սալմանասար 1-ինի կողմից: 4 տարի անց, Աշշուր-նացիր-ափալա 2-րդի գահակալման ժամանակ, դարձել է Ասորեստանի մայրաքաղաք: Ք. ա. 612 թվականին ավերվել է միդիացիների և քաղդեացիների կողմից:

ԻՊ գրոհայինները քաղաքը գրավել էին 2015-ի մարտի 5-ին: Բաղդադը դեռ դժվարանում է գնահատել քաղաքի պատմամշակութային արժեքներին հասցված վնասի չափերը, սակայն փաստ է, որ ավելի քան 2000-ամյա արտեֆակտները և առավել հնագույն կոթողներն ամբողջապես փոշիացվել են:

14561 | 2
Facebook