Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից, քանի որ այսուհետ զբաղվելու է թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի գործունեությամբ: ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը
ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցին տեղեկացրեց, որ փետրվարի 2-ից ԳԹԿ ղեկավարի պարտականությունները ստանձնել է ԳԹԿ փոխտնօրեն, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արսեն Բաղդասարյանը: