Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օլիմպիական խաղերի 18-ակի չեմպիոնը նշանադրվել է Միսս Կալիֆորնիայի հետ

00:05, երեքշաբթի, 24 փետրվարի, 2015 թ.
Օլիմպիական խաղերի 18-ակի չեմպիոնը նշանադրվել է Միսս Կալիֆորնիայի հետ
     Օլիմպիական խաղերի 18-ակի չեմպիոն ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսը նշանադրվել է ընկերուհու՝ Միսս Կալիֆորնիա 2000 Նիքոլ Ջոնսոնի հետ։
Ֆելփսը Ինստագրամի իր էջում Ջոնսոնի հետ լուսանկար է տեղադրել՝ մակագրելով այն․ «Նա ասաց այո»։ Օլիմպիական չեմպիոնի ընտրյալը նույնպես լուսանկար է տեղադրել սիրելիի հետ՝ գրելով․ «Շուտով կդառնամ միսիս Ֆելփս»։
Նշվում է, որ զույգը մի քանի անգամ բաժանվել և կրկին վերամիավորվել։
Հիշեցնենք նաև, որ Ֆելփսը ավարտել է կարիերան 2012 թվականին՝ 27 տարեկան հասակում։ Միջազգային մրցաշարերին կրկին սկսել է մասնակցել 2014-ին։
8603 | 0
Facebook