Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրինա Շեյքի և Կրիշտիանու Ռոնալդուի բաժանման լուրերը հաստատվել են

15:18, կիրակի, 18 հունվարի, 2015 թ.
Իրինա Շեյքի և Կրիշտիանու Ռոնալդուի բաժանման լուրերը հաստատվել են

Արդեն մեկ շաբաթ է՝ միջազգային մամուլը քննարկում է մոդել Իրինա Շեյքի և ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի բաժանման մասին լուրերը: Այսօր «US Weekly» շաբաթաթերթը գրել է, որ Իրինա Շեյքի ներկայացուցիչը հաստատել է հայտնի աստղերի բաժանման փաստը: «Մենք հաստատում ենք, որ 5 տարի միասին անցկացնելուց հետո Իրինա Շեյքը բաժանվել է Կրիշտիանու Ռոնալդուից: Նա այս ամբողջ շրջանում մտերմիկ հարաբերություններ է ունեցել նրա հարազատների հետ: Իրինայի կամ Ռոնալդուի ընտանիքների մասին բացասական լուրերը չեն համապատասխանում իրականությանը և չեն հանդիսանում նրանց բաժանման պատճառ»,- ասել է մոդելի ներկայացուցիչը:

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, իբրև թե Շեյքը հրաժարվել է մասնակցել Ռոնալդուի մոր ծննդյան արարողությանը, ինչն էլ դարձել է նրանց բաժանման առիթը:

16060 | 0
Facebook