Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Մասիվցի մուսկուլավորները» դաժան ծեծով սպանել են ազատամարտիկին. «Հրապարակ»

11:31, ուրբաթ, 18 հուլիսի, 2014 թ.
«Մասիվցի մուսկուլավորները» դաժան ծեծով սպանել են ազատամարտիկին. «Հրապարակ»

«Հարսնաքարի» ֆենոմենը, հավանաբար, ոմանց հանգիստ չի տալիս. Երևանում օրեր առաջ կատարված ոճիրը Վահե Ավետյանի սպանությունն է հիշեցնում: Այս անգամ մասիվցի մուսկուլավորները դաժան ծեծով սպանել են ազատամարտիկ, 55-ամյա Վարդան Թումանյանին, ով մարտական ընկերների շրջանում հայտնի է իբրև «Ձի Վարդան»: Այսօր տեղի կունենա նրա հուղարկավորությունը, բայց կատարվածը կոծկելու հակառակ կողմի շահագրգռվածությունն ու «վերևների» ջանքերը հանգուցյալի մտերիմներին ու հարազատներին այնքան են վրդովվեցրել, որ նրանք իրենց զայրույթը թաքցնել չէին կարողանում:

Երեկ խմբագրություն այցելած սևազգեստ կանայք լացը կոկորդում պատմում էին, որ Վարդանին սպանել են մի քանի հոգի, ովքեր կարատեի և այլ մարտարվեստների չեմպիոններ են և այժմ Նոր Նորքի «ԷԼԼԱ» գիշերային ակումբում «ախրաննիկ» են աշխատում: Նրանց «կռիշան» դատախազներ են: Գլխավոր «հերոսը» Գևորգ Սարգսյանն է, մականունը՝ Ջունգլ, որի հոր հետ հանգուցյալը վեճի է բռնվել, ու տղան էլ կանգնել է հոր թասիբին, իսկ նրան օգնել են բարեկամներ Սարգիսն ու Վիկտորը և հայրը՝ Բաբկենը: Ջունգլը հեռուստաեթերի «աստղ», գուշակ Անահիտի որդին է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։

12409 | 6
Facebook