Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիր, Եղիազարյանը զբաղեցրեց 5-րդ տեղը

23:23, չորեքշաբթի, 30 ապրիլի, 2014 թ.
Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիր, Եղիազարյանը զբաղեցրեց 5-րդ տեղը

Լեհական Ցեխանուվում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Ստուգատեսին այսօր Հայաստանը ներկայացրեցին 53 կգ քաշային Հերմինե Եղիազարյանը և 69 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը: Դավիթը, պոկելով 120 կգ և հրելով 146 կգ, երկամարտի 266 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ։ Այս քաշային կարգում չեմպիոն հռչակվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Վյաչեսլավ Յարկինը՝ երկամարտի 281 կգ արդյունքով, իսկ փոխչեմպիոն դարձավ ռումինացի Մարիուս Պետրախեն՝ 275 կիլոգրամով։

Մեր մյուս ներկայացուցիչը՝ Հերմինեն, պոկելով 59 կգ և հրելով 70 կգ, զբաղեցրեց 5-րդ տեղը:

2051 | 0
Facebook