Գեր մարդիկ ավելի քիչ են ուտում, քան նիհարները
![]() Փորձագետները պարզել են նաև, թե ինչպես է մարդու քաշն ազդում նրա կյանքի տևողության վրա: Նրանք հաստատել են, որ ավելորդ քաշ ունեցող, բայց լավ ֆիզիկական վիճակում գտնվող մարդիկ կապրեն այնքան, որքան նրանց նրբիրան հասակակիցները: Ի դեպ, սրտի հետ կապված խնդիրների հետևանքով մահը նրանց ավելի քիչ է սպառնում: Տորոնտոյի համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտության արդյունքները տպագրվել են Applied Physiology, Nutrition And Metabolism ամսագրում: ''Մեր աշխատանքը վկայում է այն մասին, որ ոչ բոլոր գեր մարդկանց է անհրաժեշտ նիհարել: Դեռ ավելին` նիհարելու փորձերը շատ ավելի վնասակար կարող են լինել, քան քաշի ավելացումը: Սակայն այդ դեպքում անձը պետք է առողջ ապրելակերպ վարի, ճիշտ սնվի, շարժվի'',- նշել է գիտնականներից մեկը: |














