Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հաիթիի բնակիչները խմբակային հայց են ներկայացրել ՄԱԿ-ի դեմ՝ երկիրը խոլերայով վարակելու մեղադրանքով

19:43, չորեքշաբթի, 12 մարտի, 2014 թ.
Հաիթիի բնակիչները խմբակային հայց են ներկայացրել ՄԱԿ-ի դեմ՝ երկիրը խոլերայով վարակելու մեղադրանքով

Հաիթիի մոտ 1,6 հազար բնակիչներ խմբակային հայց են ներկայացրել ՄԱԿ-ի դեմ՝ երկրի հազարավոր բնակիչներին 2010թ. խոլերայի համաճարակով վարակելու համար: Նրանք հայցը ներկայացրել են Նյու-Յորքի դատարան՝ պահանջելով փոխհատուցել մարդկային զոհերի համար և միջոցներ տրամադրել բնակիչներին խմելու ջրով ապահովելու նպատակով: Հաիթիցիները վստահ են, որ ՄԱԿ-ի ուղարկած նեպալցի կամավորներն են կղզին վարակել խոլերայով:

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ խոլերայով ընդհանուր առմամբ վարակվել են 700 հազար հաիթիցիներ, որոնցից 8,4 հազարը մահացել է:

Հիշեցնենք, որ խոլերայի վարակը Հաիթիում սկիզբ է առել երկրի հյուսի-արևելքից 2010թ. հոկտեմբերի վերջին: Արդեն հաջորդ տարվա մարտին հիվանդությունից մահացել է 4,6 հազար մարդ: Տեղացիների կարծիքով՝ վարակի աղբյուր են դարձել նեպալցի կամավորների բազաները, որոնց թափոնները առանց որևէ մշակման թափվելիս են եղել մոտակայքով հոսող գետը:

Այսպիսի եզրակացության է հանգել նաև Հաիթիի առողջապահության նախարարության խնդրանքով այնտեղ մեկնած ֆրանսիացի վարակաբանը: Բացի այդ, վարակի տարածմանը նպաստել են երկրում տիրող հակասանիտարական պայմանները, ինչը վրա է հասել 2010թ. տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, որին զոհ են գնացել 220 հազար հաիթիցիներ:

Նշենք նաև, որ նույնապահանջ խմբակային մի հայց 2013թ. փետրվարին ՄԱԿ-ն արդեն մերժել է:

4308 | 0
Facebook