Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Լևոն Խեչոյանը գոնե կյանքի վերջին օրերին հայրենիքում էր` հարազատների կողքին». Մովսես Մանուկյան

19:25, չորեքշաբթի, 08 հունվարի, 2014 թ.
«Լևոն Խեչոյանը գոնե կյանքի վերջին օրերին հայրենիքում էր` հարազատների կողքին». Մովսես Մանուկյան
     Ինչպես արդեն հայտնել էինք` 59 տարեկանում կյանքից հեռացել է արձակագիր Լևոն Խեչոյանը: Նա երկար տարիներ տառապում էր ծանր հիվանդությամբ և շաբաթներ առաջ էր Գերմանիայից տեղափոխվել Երևան: Գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանը քիչ առաջ ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցին հայտնեց, որ հիվանդությունը (անվանի գրողը տառապում էր քաղցկեղով) արդեն վերջնական փուլում էր ու որքան էլ բժիշկները փորձեցին միջամտություն ցույց տալ, չստացվեց. «Մի պահ կարծում էին, որ նրա վիճակը փոքր ինչ բարելավել է, բայց դա միայն թվացել էր... չարաբաստիկ հիվանդությունը քայքայել էր կենսական նշանակության օրգանները»: Գերմանիայում գտնվելու ժամանակ ՀՀ կառավարությունը գումար էր հատկացրել գրողի բուժման համար, բայց, ինչպես նշեց Մովսես Մանուկյանը, Լևոն Խեչոյանի հարազատներն այն հիմնականում օգտագործեցին բուժման համար ձեռք բերած գումարների որոշակի պարտքերը փակելու համար: «Լևոն Խեչոյանը գոնե կարողացավ կյանքի վերջին օրերին լինել իր հայրենիքում` հարազատների կողքին»,- հավելեց Մ. Մանուկյանը:
2904 | 1
Facebook