Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

''Քո նման հայվանին լսելու համար չեմ եկել''. Առաքել Մովսիսյան

15:49, չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2011 թ.
''Քո նման հայվանին լսելու համար չեմ եկել''. Առաքել Մովսիսյան
     ԱԺ այսօրվա նիստը բավականին բուռն ու, մեղմ ասած, փոխադարձ վիրավորանքներով է ընթացել: Այսպես, խորհրդարանի նախագահի պաշտոնակատ Սամվել Նիկոյանը բոլոր պատգամավորներին հրավիրել է նիստերի դահլիճ` քվեարկություն ապահովելու համար, բայց փոքր-ինչ ուշացրել է քվեարկություն կազմակերպումն ու դահլիճում իրարանցում է սկսվել:
''Ժառանգություն''-ից Ա. Մարտիրոսյանն ամբիոնին է մոտեցել ելույթի համար։ Սակայն, այստեղ էլ հանկարծակի սկսել է բղավել ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս)։
-Քո նման հայվանին լսելու համար չեմ եկել,- նա սկսել է վիրավորել Արմեն Մարտիրոսյանին։
-Հայվանն էլ ես, հանգիստ խոսա, էդ ի՞նչ ձև ես խոսում,- ամբիոնից ի պատասխան բղավել է ''Ժառանգության'' պատգամավորն ու հեռացել՝ Սամվել Նիկոյանից պահանջելով կարգի հրավիրել իր գործընկերներին։
6552 | 0
Facebook