Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Մարդ, որը կանաչ արյուն ուներ

23:52, երեքշաբթի, 21 մայիսի, 2013 թ.
Մարդ, որը կանաչ արյուն ուներ

Կանադացի վիրաբույժները վիրահատության ժամանակ իսկական ցնցում տարան: Երբ նրանք սկսեցին վիրահատությունը, պարզվեց, որ հիվանդի արյունը մուգ կանաչ գույնի է, ինչպես մեր մտացածին այլմոլորակայինների երակներում:

Արյան հետազոտությունից պարզ դարձավ, որ հիվանդը տառապում էր սուլֆոհեմոգլոբինեմիայով: Այն առաջ է գալիս, երբ ծծմբի ատոմները միանում են արյան հեմոգլոբինի հետ և փոփոխում նրա կառուցվածքը, այդ թվում և՝ գույնը: Կանադացու մոտ հիվանդությունն առաջ էր եկել սումատրիպտանի՝ միգրենի դեմ դեղամիջոցների չարաշահման արդյունքում: Այս դեղամիջոցի ընդունումը դադարեցնելուց հետո հիվանդի արյան գույնը դարձյալ դարձավ կարմիր մի քանի շաբաթվա ընթացքում:

10179 | 1
Facebook