Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արթուր Սաքունց. «Եհովայի վկաների իրավունքները շարունակում են ոտնահարվել»

17:25, երեքշաբթի, 21 մայիսի, 2013 թ.
Արթուր Սաքունց. «Եհովայի վկաների իրավունքները շարունակում են ոտնահարվել»

Իրավապաշտպանը Պետդեպի 2013թ. զեկույցն օբյեկտիվ է համարում
    
     «ԱՄՆ Պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի զեկույցը` համաձայն որի Հայաստանում կրոնական փոքրամասնության ներկայացուցիչները խտրականության են ենթարկվում, օբյեկտիվ է»,- ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոն մայիսի 20-ին հրապարակել է աշխարհի 199 երկրներում և տարածքներում կրոնական ազատության վիճակի վերաբերյալ ամենամյա՝ 2013թ. զեկույցը, որում անդրադարձ կա նաև Հայաստանին:

Զեկույցում նշվում է, որ Եհովայի վկաների հաղորդագրության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում իրենց կազմակերպության 31 անդամներ ազատազրկվել են՝ կրոնական նկատառումներով պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից հրաժարվելու պատճառով: «ՀՀ այլընտրանքային ծառայության մասին» օրենքը չի ապահովում այլընտրանքային ծառայության իրականցումը, հենց այդ պատճառով էլ մենք այդքան շատ գործեր ենք ունենում Ստրասբուրգի դատարանում»,- նշեց իրավապաշտպան Սաքունցը:

Ինչ վերաբերում է ԱԺ «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթն ընդունելուն` Ա. Սաքունցը կարծում է, որ կատարված փոփոխությունների դեպքում օրենքը շարունակում է մնալ խոցելի:

5154 | 13
Facebook