Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Համակարգչային մկնիկի ոչ այնքան հայտնի գործառույթները

20:30, ուրբաթ, 03 մայիսի, 2013 թ.
Համակարգչային մկնիկի ոչ այնքան հայտնի գործառույթները

Մեզ համար ամենասովորական առարկաները երբեմն այնպիսի գործառույթներ են ունենում, որ մենք պատկերացում անգամ չունենք: Ահա համակարգչային մկնիկի մի քանի ոչ այնքան հայտնի գործառույթներ:

Տեքստի հատվածների ընդգծում:

Բոլորս էլ գիտենք, որ տեքստի ընդգծման համար պետք է սեղմել մկնիկի ձախ կոճակը և տեղաշարժել անհրաժեշտ ուղղությամբ: Սակայն, եթե ուզում եք ընդգծել երկար տեքստը, պետք չէ այդքան չարչարվել: Փոխարենը սեղմեք մկնիկն ընդգծվելիք տեքստի սկզբում, ապա` Shift կոճակը, հետո սեղմեք ընդգծվելիք տեքստի վերջում: Երկու սեղմումների միջև ընկած տարածքը նշված է:

Մասշտաբի մեծացում-փոքրացում:

Շատերը չգիտեն, որ CTRL կոճակը սեղմած գլորանը ետ ու առաջ տանելու արդյունքում կարելի է փոփոխել բացված պատուհանի մասշտաբը:

Կրկնակի և եռակի սեղմում:

Բոլորը գիտեն, որ բառի ընդգծման համար բավական է նրա վրա երկու անգամ սեղմել, բայց չգիտեն, որ եռակի սեղմումը կընդգծի ամբողջ պարբերությունը:

Մկնիկի աջ կոճակով տեղափոխումը:

Windows-ում ֆայլերի տեղափոխման համար մենք օգտագործում ենք drag%u2019n’drop միջոցը: Այսինքն՝ ձախ կոճակով «վերցնում ենք» նյութը, տանում մեր ուզած թղթապանակի մեջ ու «բաց թողնում»: Այս ամենը աջ կոճակով անելը մեզ հավելյալ հնարավորություններ է տալիս՝ բացված պատուհանիկից ընտրել «պատճենում», «տեղափոխում», «էջանիշի (shortcuts) ստեղծում», «չեղարկել» գործառույթները:

Տեքստի մեջ մի քանի հատվածների միաժամանակյա ընդգծում:

Սա շատ պիտանի գործառույթ է, որի մասին քչերը գիտեն: Եթե աշխատում եք երկար տեքստի հետ և ահրաժեշտ է ընդգծել իրարից հեռու հատվածներ, ապա սեղմեք CTRL կոճակը և ընդծեք՝ ինչ ձեզ պետք է, այնուհետ պատճենեք սովորական ձևով:

Բացել հղումը նոր ներդիրում:

Նոր ներդիրում (вкладка) հղումը (ссылка) բացելու համար բավական է սեղմել գլորանը, իսկ եթե այն չի աշխատում՝ ապա CTRL-ին սեղմած մկնիկի ձախ սեղմումը կանի նույն գործողությունը:

Աղբյուրը` livejournal.com
11227 | 3
Facebook