Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ինչո՞ւ միգրացիոն ծառայությունը չի հրապարակում ժամանումների և մեկնումների վիճակագրությունը

09:03, ուրբաթ, 26 ապրիլի, 2013 թ.
Ինչո՞ւ միգրացիոն ծառայությունը չի հրապարակում ժամանումների և մեկնումների վիճակագրությունը
    

ՀՀ Միգրացիոն ծառայությունը դեռ չի հրապարակել այս տարվա առաջին երեք ամիսներին ՀՀ ժամանումների և ՀՀ-ից մեկնումների վիճակագրությունը: Այդ ցուցանիշը միշտ հրապարակվում էր տվյալ ժամանակաշրջանին հաջորդող ամսվա կեսին: Այսինքն այդ վիճակագրությունը պետք է հրապարակված լիներ ապրիլի կեսին: «Ազգային վիճակագրության ծառայությունը դեռ մեզ չի տրամադրել»,- երեկ «ՀԺ»-ի թղթակցի հարցին այսպես է բացատրել տվյալները չհրապարակելը ՀՀ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը: «Մի քանի օր առաջ տեղեկություններ էինք ստացել, որ ժամանումների և մեկնումների վիճակագրությունը չի հրապարակվում, քանի որ պատկերը խայտառակ է: Այդ վիճակագրությունից մոտավոր պատկեր է ստեղծվում, թե ևս քանի մարդ է անվերադարձ հեռանալու Հայաստանից: Եվ այդ ցուցանիշի հրապարակումը ձգձգելով մեր վիճակագիրները կամ փորձում են մի քիչ «պլպլացնել» ցուցանիշները, կամ էլ ձգել մինչև Երևանի ավագանու ընտրություններ: Այս տարվա առաջին երկու ամիսների տվյալներով մեկնածների և ժամանածների բացասական սալդոն նախորդ տարվա համեմատ աճել էր 1.5 անգամ: Դա նշանակում է, որ տարվա կտրվածքով Հայաստանից կարտագաղթի առնվազն 70 հազար մարդ, վերջին հինգ տարիների կտրվածքով` 330 հազար մարդ»,- գրել է թերթը:

3033 | 9
Facebook