Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Աղվան Հովսեփյանը պաշտոնավարելու է մինչև 2013 թվականը

10:34, ուրբաթ, 04 նոյեմբերի, 2011 թ.
Աղվան Հովսեփյանը պաշտոնավարելու է մինչև 2013 թվականը
     ՀՀ գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը երեկ` ''Հայկական ժամանակ''-ի հետ զրույցում` արձագանքելով Աղվան Հովսեփյանի հրաժարականի մասին համառորեն շարունակվող տեղեկություններին, ասել է. ''Աղվան Հովսեփյանը պաշտոնավարելու է մինչև 2013 թվականը'':
''Քաղաքական կուլիսներում տեղեկություններ են շրջում, որ Սերժ Սարգսյանը փորձում Է Հովսեփյանին համոզել՝ հրաժարական տալ'',- գրում է թերթը և հավելում. ''ՀՀ գլխավոր դատախազին պաշտոնանկ անելու 2 տարբերակ կա. կամ՝ ԱԺ-ն պետք է նրան անվստահություն հայտնի, կամ՝ դատախազը պետք Է ինքնակամ հրաժարական տա: Հաջորդը՝ լիազորությունների ժամկետն է, որը լրանալու է 2013 թվականին: Դա է, թերևս, պատճառը, որ Աղվան Հովսեփյանն այդպես ինքնավստահ համառում է և հրաժարականի դիմում չի գրում'':
1624 | 0
Facebook