Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լույս է տեսել ''Ժամանակակից վեց հայ բանաստեղծներ'' երկլեզու ժողովածուն

05:35, ուրբաթ, 12 ապրիլի, 2013 թ.
Լույս է տեսել ''Ժամանակակից վեց հայ բանաստեղծներ'' երկլեզու ժողովածուն

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ''Arc Publications'' բրիտանական նշանավոր հրատարակչությունը, ''Երևանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք'' ծրագրի շրջանակում՝ ''Նոր ձայներ Եվրոպայից և այն կողմ'' մատենաշարով հրատարակել է ''Ժամանակակից վեց հայ բանաստեղծներ'' երկլեզու /անգլերեն, հայերեն/ ժողովածուն: Գրքում ընդգրկված են Հրաչ Սարուխանի, Խաչիկ Մանուկյանի, Անատոլի Հովհաննիսյանի, Ազնիվ Սահակյանի, Վիոլետ Գրիգորյանի, Հասմիկ Սիմոնյանի ստեղծագործությունները: Հրատարակիչների մասնակցությամբ ժողովածուն կազմել է Ռազմիկ Դավոյանը, թարգմանիչն է Արմինե Թամրազյանը: Գրքի շապիկը ձևավորված է Մինաս Ավետիսյանի հեղինակած գեղանկարով:

2475 | 0
Facebook