Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ես թուրք չեմ, հայ եմ. Արազ Օզբիլիս

15:55, չորեքշաբթի, 10 ապրիլի, 2013 թ.
Ես թուրք չեմ, հայ եմ. Արազ Օզբիլիս

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Կրասնոդարի ''Կուբան''-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը հյուրընկալել էր ռուսական TV9 հեռուստաընկերության ''Трое в гетрах, не считая собаки'' հաղորդաշարին: Անդրադառնալով իր կարիերայի հետագա ընթացքին` Օզբիլիսը նշել է, որ հնարավորություն չունի հանդես գալու Փարիզի ՊՍԺ-ում, քանզի Դևիդ Բեքհեմի պես գեղեցիկ չէ: Նշենք, որ Բեքհեմը վերջերս է համալրել ՊՍԺ-ի շարքերը: Օզբիլիսը նաև ուղղել է հաղորդավարի այն արտահայտությունը, որ ինքը թուրք է: ''Ես թուրք չեմ, ես հայ եմ, ով ծնվել է Թուրքիայում'',- ասել է Օզբիլիսը:

8371 | 3
Facebook