Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Սյունիքում

22:15, շաբաթ, 02 մարտի, 2013 թ.
Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Սյունիքում

Մարտի 2-ին` ժամը 21.32-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում՝ Ահար քաղաքից 34կմ դեպի արևմուտք:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.490 և արևելյան երկայնության 46.660:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ։
     Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա։
     Ըստ նախնական տեղեկատվության՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Քաջարան քաղաքներում` 2-3 բալ ուժգնությամբ:

3226 | 5
Facebook