ԵՊՀ ռեկտորատի հայտարարությունը
![]() Վերահաստատելով մեր հավատարմությունը խոսքի ազատության արժեքին և մեր համոզմունքը ցանկացած երևույթ ազատորեն քննարկելու հարցում, ըմբռնումով մոտենալով hամալսարանի մի խումբ ուսանողների վրդովմունքին՝ ԵՊՀ ռեկտորատը դատապարտում է խոսքի ազատության և քաղաքակիրթ վարքագծի սահմանն անցնող բոլոր անթույլատրելի երևույթները՝ լինեն դրանք ուսանողուհու կողմից մատներով ցուցադրվող անպարկեշտ ժեստեր, թե՛ ռեկտորի օգնականի կողմից անթույլատրելի արտահայտություններ, թե՛ դասադուլին կողմ և դեմ հանդես եկող որոշ ուսանողների կողմից հայհոյանքներ: Դիմում ենք բոլորին՝ դրսևորել փոխադարձ հարգանք և իրարամերժ տեսակետներ լսելու ունակություն: Զսպվածության ու կոռեկտության կոչ ենք անում նաև այն լրատվամիջոցներին, որոնք դեպքերը մեկնաբանելիս օգտագործում են մարդու արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ, տարածում են ապատեղեկատվություն և խուսափում համակողմանի լուսաբանման գործելաոճից: |
















Մեր երկիրը ոչ միայն նախագահի կարիք ունի, այլ նաև հրամանատարի: Մենք պետք է գոհ լինենք մեր գործող նախագահից, փառք Աստծո, որ ունենք նման նախագահ»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Արցախ» հայրենակցական միության նախագահ Համլետ Հարությունյանը:
«Այսօր մեր երկիրը կանգնած է ավելի վտանգավոր մարտահրավերների առաջ, քան ընտրություններն են, այն է` արտաքին ագրեսիա Ադրբեջանի կողմից: Համայն հայության խնդիրը Արցախի անվտանգությունն է: Մեր վայրիվերումների արդյունքում Ադրբեջանը հասնելու է դիվանագիտական հաջողության: Ադրբեջանը չի թաքցնում, որ պատեհ առիթի դեպքում կհարձակվի Ղարաբաղի վրա: Մեր ժողովրդի համար առաջնայինը Արցախի խնդիրն է, այլ ոչ թե ընտրությունները ու այսօրվա միտինգները»,-ասաց Համլետ Հարությունյանը:
Նա, խոսելով ներկա քաղաքական իրավիճակի մասին, ասաց. «Ես կոչ եմ անում լինել միասնական: Միայն ազգային ու քաղաքական միասնականության դեպքում կհասնենք հաջողության: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, նա իրավունք չունի կասկածի տակ դնել ընտրության արդյունքները: Իսկ նրա հավաքած ձայների 38 տոկոսը արդյո՞ք նրանն է: Մենք պետք է հասկանանք արդյո՞ք Ր. Հովհաննիսյանը որպես քաղաքական գործիչ համահավասար է նախագահ Սերժ Սրագսյանին: Իհարկե, Ր. Հովհաննիայնը պարկեշտ անձնավորություն է, գրագետ քաղաքացի, բայց ավելին չեմ կարող ասել»:
Լավ իմացիր, Րաֆֆին նվազագույնը 51 տոկոս է հավաքել։
։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։
Իսկ նրա հավաքած ձայների 38 տոկոսը արդյո՞ք նրանն է: Մենք պետք է հասկանանք արդյո՞ք Ր. Հովհաննիսյանը որպես քաղաքական գործիչ համահավասար է նախագահ Սերժ Սրագսյանին: Իհարկե, Ր. Հովհաննիայնը պարկեշտ անձնավորություն է, գրագետ քաղաքացի, բայց ավելին չեմ կարող ասել»:
։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։
Լավ իմացիր, Րաֆֆին նվազագույնը 51 տոկոս է հավաքել։