Խնդրում ենք սպասել...

Համացանց

Առողջական խնդիրներ ունեցող քաղաքացուն զորակոչել էին բանակ

17:27, ուրբաթ, 01 մարտի, 2013 թ.
Առողջական խնդիրներ ունեցող քաղաքացուն զորակոչել էին բանակ
     Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2013թ. հունվարին լրատվամիջոցներից տեղեկացել էր, որ Հայկ Զաքարյանին դեկտեմբերի 29-ին զորակոչել են բանակ` հաշվի չառնելով նրա առողջական ծանր վիճակը և տվյալ հանգամանքը հավաստող բժշկական փաստաթղթերը:
    
     Լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության համաձայն` Հայկ Զաքարյանին առողջական ծանր վիճակի պատճառով տրվել էր տարկետում` 3 տարի ժամկետով:
    
     Նկատի ունենալով խնդրի կարևությունը` Պաշտպանը դիմել էր ՀՀ Պաշտպանության նախարարին` խնդրելով մանրակրկիտ բժշկական նոր հետազոտում անցկացնել Հայկ Զաքարյանի զինվորական ծառայության պիտանելիության հարցը վերջնականապես որոշելու համար:
    
     Պաշտպանության նախարարը հայտնել էր, որ հունվարի 18-ին Հայկ Զաքարյանը հետազոտման և բուժման նպատակով տեղափոխվել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, իսկ փետրվարի 20-ին Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը կազմել է եզրակացություն, համաձայն որի Հայկ Զաքարյանին ճանաչել է` ''պիտանի չէ զինծառայության խաղաղ ժամանակ, պիտանի է ոչ շարային ծառայության պատերազմի ժամանակ'': Եզրակացությունում նաև նշվել է, որ հիվանդությունը կապված չի եղել զինվորական ծառայության հետ և չէր կարող հայտնաբերվել զորակոչի ընթացքում:
    
     Նշենք նաև, որ բժշկական հանձնաժողովների գործունեության արդյունավետության բարձրացման և թերացումների վերաբերյալ խնդիրը մշտապես գտնվում է Պաշտպանի ուշադրության կենտրոնում:
3738 | 6
Facebook