Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Երկրագնդի վրա ապրող կլոնները

21:37, հինգշաբթի, 28 փետրվարի, 2013 թ.
Երկրագնդի վրա ապրող կլոնները

16 տարի առաջ՝ 1997թ. փետրվարի 27-ին Nature պարբերականը հայտարարեց առաջին կլոնավորված կենդանու՝ Դոլլի ոչխարի մասին: Հետագայում կլոնավորման դեպքերը հաճախակի դարձան:

2000թ. Ճապոնիայում տեղի ունեցավ առաջին կրկնակլոնավորումը, երբ կլոնավորված ցուլից ստացան կլոնավորված հորթ: Դարձյալ Ճապոնիայում 2001թ. կլոնավորված կատուն 2006թ. սերունդ տվեց բնական ճանապարհով:

Առաջին կոմերցիոն կլոնավորումը եղավ 2004թ., երբ ԱՄՆ-ում մի կին վճարեց 50 հազար ԱՄՆ դոլար` իր սիրելի կատվի կլոնը ստանալու համար:

2007թ. կլոնավորված կատվի ձագերի մաշկը շատ արտասովոր էր և փայլում էր ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ:

Նյույորքյան երկնաքերերի փլատակներում 48 ժամ փրակարարական աշխատանքներ կատարած Թրեքր շունն ''արժանացավ'' կլոնավորման: 2009թ. լույս աշխարհ եկան նրա 5 կլոնավորված ձագուկները:

2008թ. ճապոնացիները ցուցադրեցին երկու եզների, որոնց կլոնավորել էին 1993թ.՝ սատկած եզան սառեցված բջիջներից:

2009 թվականից հարավկորեական մաքսատանը հայտնաբերեցին 6 կլոնավորված շներ, որոնք պետությանն արժեցան 240 հազար ԱՄՆ դոլար: Նույն թվականին Դուբայում ծնվեց առաջին կլոնավորված ուղտը:

5276 | 0
Facebook